Search
Close this search box.

Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով ոստիկանը կկատարի հանցագործություն․ դատարանը կասեցրել է կառավարության ապօրինի որոշումը

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Միանասյանը Ֆեյսբուքում գրում է.

Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։
Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից․

ՀՀ ոստիկանությանը տեղեկացնում եմ, որ Վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացման և դրանց մասնակցելու արգելքը սահմանող նորմը։

Հետևաբար, այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով ոստիկանը կկատարի հանցագործություն։