Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտանիքը գտել է Արցախում հերոսաբար զոհված 19-ամյա Պետրոսյան Սեյրանին և պատվով հուղարկավորել

Անի Քոչարը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Նոյեմբերի 2-ին մի զինվորի մասին գրեցի, ով անգիտակից հիվանդանոցում էր և շտապ ընտանիքին էինք փնտրում: Այն ժամանակ ընտանիքը չգտնվեց և մեր զինվորը ննջեց հավերժական քնով: Օրերս միայն նրա ընտանիքը նկատել էր գրառումն ու ճանաչել իրենց որդուն: Նա 19-ամյա Պետրոսյան Սերյանն էր:

Մխիթարող է միայն այն, որ մեր այս զինվորն այլևս չի հանգչի անհայտ զինվորի գերեզմանատանը. ընտանիքը նրան պատվով հուղարկավորել է:
Աստծո լույսն իջնի հոգուն, ընտանիքին էլ անսահման համբերություն:

Հավերժ փառք մեր զինվորներին»: