Search
Close this search box.

Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ գերագույն գլխավոր կապիտուլյանտ – դավաճանի կողմից ստորագրված փաստաթղթի 2-րդ կետի համաձայն, այսօր վերջնականապես Ադրբեջանին հանձնվեց՝ Աղդամի ամբողջ շրջանը, Ասկերանի շրջանի Արմենակավան և Ուղտասար, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը:

Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ:

Իսկ հողատուն դեռևս շարունակում է պաշտոնավարել»: