Search
Close this search box.

Պետդուման կոչով դիմում է Ադրբեջանին

ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և չփակել դրանց հասանելիությունը, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում, նշել էր Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների և վանքերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:

«Հուսով ենք, որ միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը համապատասխան, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն, և Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթությունը», – ասել է Գավրիլովը:

Ըստ նրա՝ այժմ Ղարաբաղում եւ ընդհանրապես Ադրբեջանին փոխանցվող տարածքներում «կան մեծ թվով արմատական ​​մտածողություն ունեցող ծայրահեղականներ, որոնք եկել են Սիրիայից»: