Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ, ինչպես նաև` զրահատեխնիկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ «Ан-124» ինքնաթիռներով Երևան են փոխադրվել «БТР-82А» տեսակի զրահամեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները ուղղություն են վերցրել դեպի Գորիս`անցնելով մոտ 300 կմ: