Search
Close this search box.

ՖՈՏՈ. Չեմ կարողանում ապրել. սա է «քարտեզը»

Նազենի Հովհաննիսյանը գրում է
Չեմ կարողանում ապրել, էլ ուր մնաց գրեմ:
ս… Անկլավի, 100%- ոց շրջափակման մեջ ոչ մի գիտակից մարդ չի ապրի(… Շուշիից`Ստեփանակերտը ափի մեջ է:
Գետաշեն ինչ-որ չեմ տեսնում(( սուտ լուրերով ու կեղծ կոչերով կերցրին((( հիմա էլ նույնը… մեռնեի մի րոպե շուտ ու էս ամենը չտեսնեի, ուղեղս չի լռում, գոռում է հա, ու, երբ հարցեր էի տալիս բերանս էին փակում, դե ասեք ոնց ապրենք, հետ գնացեք ու տեսեք գրածներս, ապրածներս, ունեցած ԴՐԱԽՏԸ…հարցեր տալու ճամանակը բա եր՞բ էր, Էս քարտեզից հետո՞ …
4 օրից Դադիվանք են մտնում. պիտի ազատենք… ու էսպես հինգ օրը մեկ… բոլոր Վանքերը, գյուղերը, դպրոցները, տները` դեռ վարկերի տակ մնացած, այսինք Քարվաճառի տանը ապրելու է թուրքը, իսկ վարկը փակի Հայը, իր կիսխեղված մարմնով, իր խեղված հոգով ու քրքրված Հայրենիքով: Թուրքն Արդեն շրջանառության մեջ է դրել` «իր տարածքներում» ապօրինի գործ անող հայերի դեմ դատական պրոցեսներ… իր գույքի ապօրինի օգտագործման, պատկերացնու՞մ եք…
բայց ո՞նց չմեռնեմ ախր, ու ոնց ուղեղս լռի…(
մեր Վանքերը, տները …ամենասիրուն բնությունը…սրբությունները ոնց են պղծելու((( ոնց ենք էսպես պղծված ապրելու…
Հ.Գ. Քարտեզն ուշադիր նայեք, ու տեսեք, որ ոտքով մի օր մտնելու են Հայաստան, Մեղրիով լինելու է Նախիջևանն Ասրբեջանին կապող ՃԱՆԱՊԱՐՀ!!! Հայաստանով կապում ենք երկու ոխերիմ թշնամիներին, որ միանգամից ոտքով մտնեն Երևան! Կապան, Քաջարան, Գորիս… էդ մարդիկ ո՞նց ապրեն.. Իրականությունը ոչ թե դառն է, այլ ոչնչացնող:
Գոնե Քարվաճառը հետ բերենք, համոզելով
կռվելով …. գժի պես քայլում եմ Երևանեվ… հասկանալով, որ մի օր էլ էսպես «համակերպված» մեր ամեն ինչն ենք տալու…

Պետք է ինչ-որ լուծում գտնել, չգիտեմ ոնց , ԼՈՒԾՈՒՄ ((( Գոնե Ինչ-որ ձև փոխվի էս անիծյալ քարտեզը, որ վերջին օրով եկավ ու գլխատեց բոլորիս , 44- րդ օրը…
Այսօր Նոյեմբերի 11-ն է: Հետհաշվարկը սկսվել է(

Խոնարհումս բոլոր հերոսներին, կռվող ու պայքարող մարտիկներին, իրենց տեղում իրենց գործն անող թիկուքում անհոգնել գործ անողներին…
ո՞նց ենք իրար աչքերի մեջ նայելու…

Գանձասարի վանք (4-րդ դար) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
Ամարասի վանք (4-րդ դար)
Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
Գտչավանք (4-13-րդ դար)
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
Հացի Բռի եղցի (7-17 դար)
Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
Խոթավանք (12-13-րդ դար)
Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
Հոռեկա վանք (13-րդ դար)
Կավաքավանք (14-րդ դար)
Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
Հադրութի Սուրբ Հարություն (1621)
Փիրումաշեն (1641)
Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
Շոշի Նոր եկեղեցի (1655)
Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
Հակի Սուրբ Մինաս (1673)
Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
Երիցմանկանց վանք (1691)
Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
59. Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)

Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)