Search
Close this search box.

«Դու ռազմական դաշինք ես կնքել այնպիսի հրեշի հետ, ինչպիսին Էրդողանն է». Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Զելենսկիին

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը Բաքու զենքի մատակարարման մասին նորությունը «ֆեյք» էր անվանել։

«Ես հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ սկսվեց պատերազմը, մենք տագնապի ահազանգ հնչեցրինք ու ասացինք, որ մեզ վրա առաջինն են հարձակվել, բայց Ալիեւը ժխտում էր դա, սակայն ինչ-որ պահի ընդունեց, որ այդպես է…

Հազարավոր տներ են քանդվել, հարվածներ են հասցվել եկեղեցիների ու հիվանդանոցների։ Սա փաստ է, որն անհանգստացնում է ամբողջ աշխարհին, բայց, ցավոք, միայն անհանգստացնում է։ Դու իրավացի ես, որ շատ երկրներ զենք են վաճառել Ալիեւին, բայց ուկրաինական, իսրայելական եւ բելառուսական բեռնատար ինքնաթիռները հիմա Բաքու են թռչում, եւ համարձակվում եմ ենթադրել, որ սալ, հումուս եւ կորտոֆիլ չեն տեղափոխում։

Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարո՞ղ է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել մի հրեշի հետ, ինչպիսինն է Էրդողանը։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց մի՞թե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացելով նրանց կողմը, որոնք այնտեղ խաղաղ բնակչության էին սպանում։ Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կողմը չեն։ Ես կուզեի սխալվել իմ բոլոր փաստարկներում եւ կասկածներում։ Շատ կուզենայի սխալվել։ Եվ եթե ես սխալվում եմ, եւ եթե մի օր մենք կհանդիպենք՝ լինելով ստեղծագործող մարդիկ, ես կգրկեմ քեզ ու կասեմ. «Կներես ինձ, ես մոլորվեի էի»,- գրել է Անդրեասյանը։