Search
Close this search box.

Ռուս սենատորն արձագանքել է Թուրքիայի փոխնախագահի հայտարարությանը, թե պատրաստ են զորք ուղարկել Արցախ

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը թվիթերյան իր էջում գրում է.

«Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատել է, որ Անկարան պատրաստ է զորք ուղարկել Ղարաբաղ, եթե Բաքուն խնդրի այդ մասին:

Թուրք զինվորականներ Ղարաբաղո՞ւմ:

Դա կհանգեցներ հակամարտության ինտերնացիոնալիզացիայի ընդլայնմանը և կբացառեր խաղաղ սցենարը:

Էլ չեմ խոսում նախկինի ուրվականների վերածննդի մասին»: