Search
Close this search box.

Facebook-ը դադարեցնում է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը՝ փակելով մոտ 9 հազար էջ

Facebook սոցիալական ցանցը հայտնել է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը դադարեցնելու մասին: Այս մասին ցանցի կառավարման կազմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կփակվի 589 օգտահաշիվ (account), 7.906 ֆեյսբուքյան էջ եւ 447 Ինստագրամի օգտահաշիվ:

Ցանցը պարզել է՝ այդ բոլոր էջերը իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ են կապված եւ աշխատում են քարոզչության տարածման համար: Քարոզչությունն հիմնականում եղել է նախագահ Իլհամ Ալիեւի, իշխող կուսակցության օգտին, իսկ ընդդիմությանը եւ վերջինիս ղեկավարներին սոցցանցերում մեղադրել են դավաճանության մեջ, հերքել են մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում: