Search
Close this search box.

Իսրայելում ՀՀ դեսպանի հարցը վերջանականապես որոշված է. ինչպես է Ադրբեջանին զենք մատակարարվել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն իսկ վերջնական որոշվել է՝ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, թե խորհրդածությունների համար հետ է կանչվում դեսպանը: Նաղդալյանը նշել էր, թե պաշտոնական Երևանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սմբատյանն արդեն եկել է ԱԳՆ և բացատրություն տվել: Մեր տեղեկություններով՝ ասել է, թե տարբեր ճանապարհներով փորձում են ազդել, որ գոնե այս պատերազմական իրավիճակում զենք չվաճառվի, և արդարացել է, թե 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում:

Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում չեն ընդունել նրա այս բացատրությունը, և առաջիկայում պաշտոնապես կասվի, որ նա փոխարինվելու է: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն ներառված չէ այժմ ընթացող դիվանագիտական աշխատանքներում և ոչնչից տեղյակ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: