Search
Close this search box.

«Թուրքիայի բերած վարձկան ահաբեկիչները հազարապատիկ անգամ ավելի խանգարեցին Ադրբեջանին». Արեն Մանուկյան

Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի բերած վարձկան ահաբեկիչները հազարապատիկ անգամ ավելի խանգարեցին Ադրբեջանին, քան օգնեցին: Տարիներ շարունակ Ադրբեջանի խավիարա-նավթային դիվանագիտության վրա ծախսած միլիարդները, փաստորեն, կորան մի հատ սենց հիմար քայլի արդյունքում:
Հայաստանի՝ 20 տարի շարունակ համարյա չեղած դիվանագիտությունն էլ շրջադարձ կատարեց:
Դրան իհարկե օգնեցին նաև Թուրքիայի՝ Միջերկրականի ավազանում ագրեսիվ պահվածքն ու լարվածությունը արևմուտքի հետ:
Ամեն դեպքում էսօր դիվանագիտական ֆրոնտում ունենք հրաշալի իրավիճակ, ու մենք ամեն ինչ պետք ա անենք էս իրավիճակից շոշափելի բան քաղելու համար»: