Search
Close this search box.

Եթե Բաքուն շարունակի մերժել հրադադարը՝ Գերմանիան կարող է վերանայել իր չեզոք դիրքորոշումը․ արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան կարող է փոխել իր չեզոք դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հակամարտության հարցում, եթե Բաքուն հրաժարվի հրադադարից։ Պատասխանելով պատգամավոր Գրեգորի Գիզիի այն հարցին, թե արդյոք Գերմանիան պետք է չեզոք մնա և երկու կողմերին հրադադարի կոչ անի, թե՞ Հայաստանին համերաշխություն պետք է հայտնի, Գերմանիայի արտգործնախարարն ասել է․ «Մենք և միջազգային մյուս միջնորդները պետք է քաղաքական առումով չեզոք մնանք։ Հակառակ դեպքում չենք ընկալվի որպես միջնորդ։ Մենք Հայաստանից ստանում ենք բանակցությունների գնալու ազդակներ, իսկ Ադրբեջանից՝ ոչ։ Եթե Բաքուն շարունակի հրադադարը մերժել, մենք պետք է մեզ հարցնենք, թե որքանով կարող ենք կողմերի հանդեպ չեզոքություն պահպանել»։