Search
Close this search box.

Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի ձերբակալության մասին

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է այն լուրը, թե, իբր հոկտեմբերի 30-ին, ոստիկանները ձերբակալել են Արմեն Ջիգարխանյանին՝ երբ նա փորձել է մուտք գործել այն բնակարան, որտեղ ապրում է իր կինը:

«Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել բնակշահագործման գրասենյակի ներկայացուցիչի հետ, որպեսզի հավաքի  իր փաստաթղթերը: Սակայն ոչ մի փաստաթուղթ՝ այդ թվում անձնագիր, կենսաթոշակային և բժշկական ապահովագրության վկայականներ, չի կարողացել վերցնել», -նշել է նա՝ հավելելով, որ փոխված են եղել բնակարանի կողպեքները, իսկ կինը հեռացել է՝ վախենալով, որ կհետապնդվի «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» ղեկավարության կողմից:

Արմեն Ջիգարխանյանի անունից Սողոմոնյանը դիմել է նաև լրագրողներին` խնդրելով չներխուժել դերասանի անձնական կյանք. «Արմեն Բորիսովիչը հիվանդ է, նա արժանի չէ նման վերաբերմունքի»:

ArmLife.am