Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության փոխնախարարը քաղաքացիներին զենք տալու և աշխարհազորի մասին

«Իրավապաշտպանների, զինվորական կամ ռազմական փորձագետների անվան տակ փորձում են կարծիքներ հայտնել և տպավորություն է, թե նախագիծը չեն կարդացել»,- այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Նախագծում որևէ տեղ չեք գտնի, որ գրված լինի, թե քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու: Աշխարհազորի ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ կսկսվեն կոնկրետ բնակավայրում և դրա անմիջական վտանգի ժամանակ»,- հայտարարեց նա:

«Աշխարհազորում ընդգրկելու են բացառապես պահեստազորում չհաշվառված անձանց: Այս պահին նախատեսում ենք կցագրել մինչև 70 տարեկանների: Նրանք արդեն զորակոչվելուց հետո ստանալու են զինծառայողի կարգավիճակ: Այսինքն՝ ստանալու են համապատասխան հանձնարարություն, մարտական առաջադրանք ու խնդիր և այլն: Ինչպես նաև օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից»,- հավելեց նախարարը: