Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատուկ միջոցառումներով անվտանգության աշխատակիցները ձերբակալում են Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող»-ին սպանողներին

Մարդասպան Խագան Զեյնալովը, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Խան Բակինսկի, հնարավորություն է փնտրում սպանելու իր բոսին՝ Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի), եւ հետապնդում է նրան: Թուրքական DHA լրատվական գործակալությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է տեսախցիկների նկարահանած տեսանյութը, որը հաստատում է դա:

Թուրքական ռեստորանում տեղադրված տեսախցիկները նկարահանել են այն պահը, երբ Նադիր Սալիֆովն իր սպանության նախորդ օրը եղել է այնտեղ՝ ծանոթներով շրջապատված: Այդ օրը ռեստորանում է եղել նաեւ մարդասպանը՝ 25-ամյա Խագան Զեյնալովը: Ընդ որում, Զեյնալովը դրա նախօրեին եւս եղել է նույն ռեստորանում՝ ակնհայտորեն հաշվարկելով հանցագործության հնարավորությունը, հայտնում է Len-ը։