Search
Close this search box.

Նոր ռեկորդ. կորոնավիրոսից մահացածների ու վարակակիրների թիվն այսօր

Օգոստոսի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նոր ռեկորդ սահմանեց՝ հատելով 25 միլիոնի շեմը (25,170,274): Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 846,792 պացիենտ, բուժվել՝ 17,510,096:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 43,626 և մահացել 872 մարդ:

Ի դեպ, Հայաստանը շարունակում է բարելավել իր դիրքերը: 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով, գտնվում է արդեն 57-րդ հորիզոնականում: