Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը կարևոր տեղեկություն է հայտնում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.

Բուհերը նույնպես կբացեն դռները

Հարգելի ուսանողներ եւ դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում:

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի եւ դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաեւ արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում եւ դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են: