Երեւանում այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարեւանությամբ գտնվող ձորակում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։
Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։