Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները ՝ բաժնի պետ Կ. Բունիաթյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին:

Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են: