Search
Close this search box.

Արտակարգ դրւթյան երկարացումը արդեն տագնապալի է

Հայաստանում կրկին երկարարացվեց արտակարգ դրությունը: Սա արդեն տագնապալի է դառնում: Եվ ահա, թե ինչու: Ուրեմն, 1933թ Բեռլինում հրդեհվեց Ռեյխստագը և կարճ ժամանակով Գերմանիայում արտակարգ դրություն սահմանվեց, որն անընդհատ երկարացվում էր Ադոլֆ Հիտլերի նախաձեռնությամբ:

Այն տևեց 12 տարի և ավարտվեց պատերազմի ավարտի հետ մեկտեղ: 1981-2011թթ, այսինքն 30 տարի, «արտակարգ դրություն» իրավական ռեժիմում էր ապրում Եգիպտոսը: Այն սահմանվել էր և պարբերաբար երկարացվում էր Հոսնի Մուբարաքի կողմից: Ռեժիմն ավարտվեց «արաբական գարունով»` Մուբարաքի հեռացմամբ: Ժամկետի առումով, արտակարգ դրության ռեկորդակիրը Սիրիան է: Այնտեղ այն տևեց 48 տարի ( 1963-2011թթ ) և ավարտվեց արյունահեղությամբ: Ադոլֆ Հիտլեր, Հոսնի Մուբարաք, Հաֆեզ և Բաշար ալ Ասադներ: Այս բռնապետերի հետ է կապված աշխարհի պատմության մեջ ժամկետով ամենաերկար արտակարգ դրությունները:

Իհարկե, կային Ստալինը, Պոլ Պոտը, Ֆիդել Կաստրոն, Ռոբերտ Մուգաբեն և շատ այլ բռնապետեր, որոնք, սակայն «արտակարգ դրություն» իրավական ռեժիմից չեն օգտվել: Մեր երկիրը շուրջ 6 ամիս է, ինչ ապրում է արտակարգ դրության ռեժիմում, որն անընդհատ երկարացվում է:

Համոզված եմ, որ այն կավարտվի, սակայն ե՞րբ և ինչպե՞ս չգիտեմ: Ամեն դեպքում, աշխարհի փորձը լավ բան չի հուշում:
Կարն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից