Բուհեր չընդունված դիմորդները, ովքեր ակցիա էին անում ԿԳՄՍ նախարարության մոտ, մի պահ նստեցին և փակեցին Խորենացի փողոցը:
Ոստիկանությունը զգուշացրեց՝ դադարեցնել ակցիան:
Պահանջատեր դիմորդ շարժման անդամներից երկուսը, ովքեր չափահաս են, ձերբակալված են, հայտարարեց շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաև, որից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին: