Search
Close this search box.

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանն է. ֆոտո

Հրապարակել է այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի լուսանկարը:

«Աստված հոգիդ լուսավորի «կամանդիր» ջան», -գրել է Մանվել Կոստանդյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: