Search
Close this search box.

«40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելը հանցագործություն է». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այսօր շատ-շատ շոգ է:

Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է:

Թթվածնի մուտքը օրգանիզմ սահմանափակելը կարող է շատ ավելի ծանր վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան կորոնավիրուսը, էլ չեմ խոսում մնացած վտանգավոր հետևանքների մասին:

Վերացրե՜ք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը, փրկե՜ք կյանքեր …»: