Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը հաստատեց՝ զոհեր ունի

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Միջադեպի մասին գրել են նաև ադրբեջանական կայքերը: Վերջինները նախ խեղաթյուրում են իրականությունը՝ պնդելով, իբրև թե հայկական կողմն է նախահարձակ եղել ու փորձել գրավել ադրբեջանական դիրքերը Թովուզի ուղղությամբ, ապա պաշտոնապես հաստատում, որ միջադեպի արդյունքում ադրբեջանական զինուժը տվել է 2 զոհ, 5 վիրավոր: