Search
Close this search box.

Որտեղ է գրանցված Արսեն Թորոսյանի հեռախոսը և ինչու է նա լկստվում ֆեյսբուքում. սկանդալային գրառման հետքերով

ԲՀԿ արձագանքը նախարարի գրառման մասին

Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար… Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում… Ինչպես ասում են` no comment…

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք ԱԺ֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։

Ձեր դեմը դրվելու է,իմացեք,մարդ որքա՞ն լկտի կարող է լինել,որ անգամ ներողություն չխնդրի մահացածի հարազատներից,որ դիակը կորցրել են,ու դեռ հաթաթա տա։

Դուք մտածեք,որ պիտի նաև պատասխանեք մի շարք հարցերի,որից ամենաչնչինը այն է,որ ըստ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ (ասում են,դուք պիտի հաստատեք երևի,կամ հիմնավոր հերքեք),որ ձեր ձեռքի հեռախոսը գրանցված է եղել «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ վրա ու լաաաավ գռռցրել եք հիմնարկի հաշվին,մինչև այն պահը,որ Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճողին) նշանակեցին այդտեղ տնօրեն ու վերջինս ձեր հեռախոսահամարը հանեց իրենց ՓԲԸ֊ի հաշվեկշռից։Երևի կպատմեք մի օր իմանանք էս ամենը…Օդում կախված է,օգնեք օդից իջեցնենք….

#Հեռացիր_պաշտոնից_փրկիր_կյանքերհ
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ կորած դիակի հետ կապված, ինչին հարազատների խնդրանքով արձագանքել էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Արսեն Թորոսյանը սկանդալային գրառում էր կատարել Նաիրա Զոհրաբյանի մասին.

Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ։