Search
Close this search box.

Հայաստանում վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ. վերջին տվյալները

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 459 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 153 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 612-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 473 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 036, փաստացի բուժվողներինը՝ 11 010 (մեկ օրում ավելացել է 110-ով): Մեկ օրում թեստավորվել է 2100 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 115 765 քաղաքացի: