Search
Close this search box.

Կորոնավիրուսի 2-րդ ալիքը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց

Կորոնավիրուսի 2-րդ ալիքը կարող է սպանել միլիոնավոր մարդկանց։ Այս մասին հաղորդել է Առողաջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ ղեկավարի ռազմավարական հարցերով խորհրդական Ռանիերի Հերան՝ ավելացնելով, որ գլոբալ առումով հիվանդությունն աշխարհում «տարածվում է այնպես, ինչպես կանախատեսում էին ԱՀԿ-ում»,-հաղորդել է CNN-ը։

Նրա խոսքով՝ 1918-1920թթ․ իսպանական գրիպն իրեն պահել է ճիշտ այնպես, ինչպես Covid-19-ը՝ հիմա։ 1918-ի ամռանը այն նահանջել էր և կատաղի բռնկում ունեցավ սեպտեմբերին և հոկտեմբերին, ինչի արդյունքում երկրորդ ալիքի ժամանակ մահացավ 50 միլիոն մարդ։ Այս հայտարարությունը արվել է եվրոպական և մի շարք այլ երկրներում ազգային կարանտինային միջոցների թուլացման կապակցությամբ։

Շուտով Եվրոպական միությունը որոշելու է, թե որ երկրներն են շարունակելու մնալ այցելությունների սահմանափակումների տակ, երբ եվրոպական երկրները միջազգային այցելությունների նպատակով կվերաբացեն իրենց սահմանները։ Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ում ու Լատինական Ամերիկայում վարակի բարձր տարածումն ու մահացությունը հաշվի առնելով՝այս շրջանների բնակիչների Եվրոպա այցելելու իրավունքը կշարունակի մնալ սահմանափակ։