Search
Close this search box.

Երևանում կրակոց է հնչել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները տեղում պարզում էին դեպքի հանգամանքները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Արաբկիրի ոստիկանություն, որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ-ն է, և նա Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։