Search
Close this search box.

«Սա ստորություն է». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր սարքած ցիրկի գնահատականը տալու է ժամանակը: Շատ մոտ ժամանակը: Իմ համար բացարձակ միևնույն է՝ ինչ է ասում գլխավոր դատախազը: Այն դատախազը, որը 2018-ին գալիս էր ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու Փաշինյանին և մի զանգով հետ է կանչել իր դիմումը:

ԲԱՅՑ… ԲԱՅՑ… ԲԱՅՑ….

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանին, որի նկարները, երբ նա ադրբեջանցու էր հաղթում, բազմաթիվ անգամներ դնում էիք ձեր պատերին, որին գովեստներ էիք հղում և որին հիմա 10-ից ավել ոստիկաններով տապալել էին գետին ու անխնա ջարդելով բերման էին ենթարկում, ինչի՞ պատերդ լուռ են:

Խախտել է օրենքը, բերման ենթարկեք, բայց սա՝ ստորություն է»:

Այս Բաժնից