Search
Close this search box.

Ֆրանսիայում ատոմային սուզանավ է այրվում

Perle ատոմային սուզանավի վրա, որը կայանված է ֆրանսիական Թուլոնի ռազմածովային բազայում, պայթյուն է որոտացել, որին հաջորդել է խոշոր հրդեհ: Rubis դասին պատկանող սուզանավը կառուցվել է 1987 թվականին, շահագործման հանձնվել 1993-ին: 2020 թվականի հունվարից այն Թուլոնոմ էր տեխսպասարկման նպատակով:

Պայթյունի և հրդեհի պատճառով զոհեր ու տուժածներ չկան:

«Ծուխը, որ դուրս է գալիս սուզանավից, ռադիոակտիվ չէ, բորտում վառելիք չկա»,- հայտարարել է ՄԻջերկրածովան ծովային միությունը:

Այս Բաժնից