Search
Close this search box.

Խնդրում եմ իմ այս հայտարարությունից սենսացիա չսարքել. Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի վերաբերյալ իր նոր հանձնարարականի մասին

Խնդրում եմ իմ այս հայտարարությունից սենսացիա չսարքել, սա աշխատանքային սովորական հանձնարարություն է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի վերաբերյալ իր նոր հանձնարարականի մասին:

«Ես հանձնարարություն եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները: Արդյո՞ք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն դրա հետ, արդյո՞ք գոյություն ունեն այդ ծառայությունների հետ կապ ունեցող ուժեր կամ շրջանակներ, արդյո՞ք կարող են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, որոնք իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել այդպիսի ապատեղեկատվություն տարածելու համար»,-ասաց Փաշինյանը:

Այս Բաժնից