Search
Close this search box.

Ունենք 425 ծանր, 100 ծայրահեղ ծանր պացիենտ. 7 հազար մարդ տանն է. առողջապահության փոխնախարար

Ունենք մոտ կորոնավիրուսով վարակված 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,-ասաց նա: