«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ:
Թեև իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգևորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգևորված չեն իրենց որդու նոր պաշտոնով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։