Search
Close this search box.

Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Չեմ կարող ասել։ Factor.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանը իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունները։ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին վարչապետի առաջարկությունը, հիշեցնենք, այս պահին նախագահականում է։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու անջատեց հեռախոսը։ Հիշեցնենք նաև, որ նա ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել մեկ ամիս առաջ։