Search
Close this search box.

Ես ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են. Նիկոլ Փաշինյան

Ես ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են: 2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների ու իրավուքնների նկատմամբ, իսկ կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ: Այս մասին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: