Search
Close this search box.

Երիտասարդ կինը, ով ունի կորոնավիրուսի սիմպտոմներ, շատ վատ վիճակում գտնվում է տանը. նրան չեն թեստավորում ու չեն հոսպիտալացնում

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան
Քաղաքացին առավոտվանից ահազանգում է՝ երիտասարդ կնոջ մոտ կան կորոնավիրուսի ախտանշաններ, շատ վատ է, շտապ օգնության բժիշկները 3-4 ժամ անց նոր գալիս են, ասում՝ ոչինչ անել չենք կարող, տեղամասային պոլիկլինիկայում ասում են՝ կորոնավիրուսի ախտանշաններ են, պետք է թեստավորենք, բայց այս պահին թեստ չունենք, ուղարկում են տուն՝ ասելով, թե գնացեք, պառկեք, հենց թեստ ունենանք կզանգենք, կկանչենք: Ո՞վ է պատասխանատու մարդկանց առողջությանը նման հանցավոր անփույթ վերաբերմունք ցույց տալու և բժշկական օգնություն չտրամադրելու համար»,-գրել է նա: