Search
Close this search box.

«Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել». Ալեն Սիմոնյանը խնդրում է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին:

Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:
Խնդրում եմ.