Search
Close this search box.

Սամվել Բաբայանը նշանակվում է Արցախի ԱԽ քարտուղար

Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։

Այդ դեպքում ևս, Արայիկ Հարությունյանի խոսքերով, քաղաքական առևտուր չի եղել։