Search
Close this search box.

18 տարեկանում որևէ մեկը չի կարող կանխորոշել՝ ով է գիտությամբ զբաղվելու, ով՝ ոչ. Վիգեն Սարգսյան

Արդյո՞ք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով պատնեշի չեն հանդիպում այն երիտասարդները, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ 18 տարեկանում որևէ մեկը չի կարող կանխորոշել՝ ով է ուզում գիտությամբ զբաղվել, ով՝ ոչ. «Մենք տարկետում տալիս ենք միմիայն ընդունելության քննությունների՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ կես բալ տարբերության կտրվածքով: Այսինքն՝ նույն լսարանում նստած են երկու երիտասարդ, մեկը ընդունելության քննությունը հանձնել է 18 միավորով, մյուսը՝ 18.5, արդյունքում՝ մեկը չի գնում ծառայելու, մյուսը՝ գնում է: Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ 18.5 բալ ստացողը անպայման զբաղվելու է գիտությամբ, 18 միավոր ստացածը երբեք չի զբաղվելու: Իմ մոտեցումը շատ հստակ է: Կամ մենք՝ որպես պետություն ասում ենք  բոլոր երիտասարդներին՝ ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, տալիս ենք տարկետում, կավարտեն և հետո կզորակոչենք, կամ մենք որևէ մեկին նման տարկետում չենք տալիս: Մենք այսօր տալիս ենք տարկետում ԲՈՒՀ ընդունվողների մի փոքր տոկոսին ընդամենը: Եվ այդ տոկոսը բացարձակ կանխատեսելի չի՝ ապագա գիտնականներն են, թե ընդունելության քննությունը հաջողակ հանձնած երիտասարդներ: Դա է առանցք»,-նշեց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ նոր օրենքով գիտության առումով ոչ թե հետ, այլ առաջ ենք գնալու, որովհետև ըստ նախարարի՝ գիտությամբ զբաղվողները դառնալու են նրանք, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել:

ArmLife.am