Search
Close this search box.

Կառավարության մոտ շոու բիզնեսի ներկայացուցիչների ակցիան ավարտվեց

Կառավարության մոտ ռեստորանային ոլորտի աշխատակիցների ակցիան ավարտվեց: Ակցիայի մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի հետ հանդիպել Ազգային ժողովում ու քննարկել հարցը:

Ավելի վաղ կառավարության ներկայացուցչի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որի համաձայն, ոլորտի աշխատակիցները պետք է գրավոր ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը, որը կքննարկվի գործադիրում:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են հնարավորություն տալի իրենց աշխատել՝ խոստանալով պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, նրանց ազատ կարձակեն ժամկետը լրանալուց հետո: