Search
Close this search box.

Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ թաղումներն իրականացվում են այնպես, կարծես բան չի պատահել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա։ Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից ու դրանից առաջ էլ մենք որևէ տեղեկատվություն չենք պահել քաղաքացիների մասին: Դուք 100 տոկոսով իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ խստորեն պահպանել պարետատան պահանջները՝ սկսած թաղումներից:

Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, տեղ տեղ նաև Երևանում թաղումներն իրականացվում են այնպես, կարծես բան չի պատահել: Մենք դեպքեր ունենք, երբ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Պետք է հետևել նաև, որպեսզի բանկերը, խանութները, դեղատները պահպանեն հերթի կանոնները: Փակ տարածքներում որևէ մեկն իրավունք չունի առանց դիմակի մտնելու: Մենք տուգանելու ենք, գանձելու ենք այդ տուգանքները: Սա ազգային անվտանգության հարց է»,-ասաց նա:

«Մենք հնարավորություն ունենք թույլ չտալու զարգացում, երբ հարյուրավոր մահեր կունենանք: Սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից: Դա առաջին հերթին մեր ընտանիքների համար է:

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե կորոնավիրուսով վարակվի: Ես կոչ եմ անում տուրք չտալ սուտ լուրերին, թե կորոնավիրուս չկա, կամ վարչապետը դիմակի գործ է անում»,-նշեց նա: