Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց քաղաքացիներին տուրք չտալ իրականությանը չահամապատասխանող տեղեկություններին:

«Կորոնավիրուսը չկա, վարչապետը դիմակի գործ ա անում և այլն: Հիմա եթե ուզում եք հավատալ այդ ամենին, հավատացե՛ք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջումների ժամանակ, ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան: Եթե պիտի հավատաք, հավատացեք: Ես ստեղ նստած եմ ինչի՞ համար: Դուք եք ինձ բերել ստեղ նստացրել: Ինչի՞ համար եք ինձ էստեղ նստացրել, որ ես ռեկետ անե՞մ, եթե՝ այո, ուրեմն կանեմ, եթե՝ ոչ, ուրեմն չեմ անի:

Մեր կողմնակիցները նամակ են գրում, ասում են՝ հերքում տարածեք: Երկու տարի ա, հերքում ենք, կարո՞ղ ա կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում ա հավատա, թող հավատա: Յուրաքանչյուրը մտածում ա իր փչացածության աստիճանի մասին:

Հիմա ես էս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ կորոնավիրուս կա: Երբ ասում եմ՝ դիմակ կրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք, ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իրա փչացածության աստիճանին համապատասխան»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով չմասնակցել մարդաշատ իրադարձություններին, դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն: