Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը կաջակցի հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին:

Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը:

«Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո»,- ասված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: