Search
Close this search box.

Կորոնավիրուսից ևս 3 քաղաքացի է մահացել Հայաստանում. վերջին տվյալները

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 145 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2164, փաստացի բուժվողներինը՝ 2788: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 43041 քաղաքացի:

Մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանոււր 25 դեպք: