Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուժաշխատողները երկրի վարչապետի համար «ամոթի միջանցք» են կազմակերպել

Բելգիայի Սեն-Պիեր հիվանդանոցի աշխատակիցները «ամոթի միջանցք» են կազմակերպել երկրի վարչապետ Սոֆի Ուիլմեսի համար: Դեպքի տեսագրությունն ու մանրամասները հրապարակել է տեղի հեռուստաալիքը:

Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել են հարյուրից ավելի բժիշկներ և բուժքույրեր: Նշվում է, որ այդկերպ հիվանդանոցի աշխատակիցները փորձել են իրենց դժգոհությունն արտահայտել վերջին երկու ամիսներին կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում աշխատանքի դիմաց աշխատավարձերի բարձրացման բացակայության կապակցությամբ։

Վարչապետն ավելի ուշ Twitter-ում մեկնաբանել է Սեն-Պիեր կատարած այցը՝ գրելով․ «Դա կարևոր երկխոսություն էր իմ և բուժանձնակազմի համար: Քննարկեցինք բոլոր հուզող թեմաները, ներառյալ՝ նրանց առողջական վիճակը, ծանրաբեռնվածության մակարդակը, առողջության խթանումը և ֆինանսավորումը»,-գրել է Ուիլմեսը: