Search
Close this search box.

Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 VN 478 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ թիվ 16 հասցեի դիմաց, «Թոխմախի լճի» մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և արգելապատնեշին, ապա գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևոր՝ 19-ամյա Ռ. Ի-ն, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Բախման հետևանքով կոտրվել է էլեկտրասյունը, երկաթե ճաղավանդակներն ու արգելապատնեշը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանն աշխատում է «Անդրանիկ Տոնյան» ՍՊԸ-ում՝ մենեջեր։