Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արարատի մարզում

Երեկ՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: