Search
Close this search box.

Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նվազագույն 24-ժամյա ցուցանիշը մարտի 17-ից ի վեր

Իսպանիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները շաբաթ արձանագրել են կորոնավիրուսից մահացության նվազագույն 24-ժամյա ցուցանիշը մարտի կեսից ի վեր:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ մեջբերելով առողջապահության նախարարության տվյալները, վերջին մեկ օրում կորոնավիրուսից 104 մարդ է մահացել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը երկրում հասցնելով 27 563-ի: Նշվում է, որ այսօր գրանցված տվյալը նվազագույնն է մարտի 17-ից ի վեր:

Իսպանացի պաշտոնյաների խոսքով՝ մահացության ցուցանիշը գնալով նվազում է: Ներկա պահին Իսպանիայում ակտիվ վարակակիր 56 689 մարդ: Վերջին մեկ օրում վարակման 2138 նոր դեպք է գրանցվել: