Search
Close this search box.

Նյու Յորքի նահանգապետը պատմել է COVID-19-ի պատճառով մահացության դեպքերի նվազման մասին

Նյու Յորքի նահանգում 24 ժամվա ընթացքում 157 մարդ է մահացել COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է CNBC- ն: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն նշել է, որ 24 ժամերի ընթացքում կրճատվել է հոսպիտալացվածների, ինչպես նաև արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների թիվը:

Նա հավելել է, որ ըստ մահվան դեպքերի թվի, պետությունը վերադառնում է մարտի 27-ի ցուցանիշներին:

Կուոմոն նաև տվյալներ է ներկայացրել նահանգում համաճարակաբանական իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ, ըստ որոնց, մեկ օր առաջ ՝ մայիսի 13-ին, կորոնավիրուսային վարակի զոհ է դարձել 166 մարդ: Միևնույն ժամանակ, համավարակի ընթացքում Նյու Յորք նահանգում մահացությունների ընդհանուր թիվը 22170 է կազմել։