Search
Close this search box.

Կորոնավիրուսով մահացածների ու վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4․248 մլն դեպք, մահացել է 294 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 4․443 մլն-ը, մահացել է 302 հազար մարդ, գրում է РБК-ն։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1.4 մլն մարդ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ (252 հազար), Մեծ Բրիտանիան՝ 3-րդ տեղում է (234․4 հազար), Իսպանիան՝ 4-րդ (229․5 հազար), Իտալիան՝ 5-րդ (223 հազար)։